Ռեստորանների համար

Ռեստորանների համար

Դուք ունեք ռեստորան կամ սրճարա՞ն:

Ձեր հմուտ խոհարարի պատրաստած հարիսան, տոլման, փահլավան, աղցանները իրենց անմոռանալի համով հայտնի են ամբողջ քաղաքո՞ւմ:

Իսկ ինչո՞ւ չկիսվել այդ տեղեկատվությամբ ամբողջ աշխարհի հետ:

Աշխարհի բոլոր մասնագետները արդեն եկել են եզրակացության, որ ռեստորանային բիզնեսում սեփական կայքի առկայությունը կարող է ավելացնել հաճախումների քանակը միջինում 32%-ով:

Բայց սա դեռ սկիզբն է:

Օրինակ, հայտնի Haciarifbe’y ռեստորանը սեփական կայքի և հմուտ մարքեթինգային ռազմավարության միջոցով ավելացրեց հաճախումների քանակը 46%-ով:

Տպավորիչ է, այդպես չէ՞:

Իսկ ինչպե՞ս պետք է կայքը օգնի ռեստորանային բիզնեսի զարգացմանը:

  • Առաջին տպավորությունը միշտ առավել կարևորն է ռեստորանային բիզնեսում:
  • Յուրահատուկ ձևավորմամբ, գրագետ կառուցված կայքը կօգնի առավել հրապուրիչ անկյունից հանդես գալ հաճախորդների առջև:
  • Ուտեստների, ժամանցի մասին տեղեկություններ տեղադրելով կայքում՝ հատուկ քմահաճ գուրմանների համար հնարավորություն է ստեղծվում մկնիկի մեկ հպումով ծանոթանալ ամբողջ տեսականուն, զգալ այն անկրկնելի հյուրասիրության ոգին, որն առկա է ռեստորանում:
  • Բացի այդ, Ձեր հյուրերը մշտապես տեղեկացված կլինեն գործող զեղչերի, ակցիաների, հատուկ մենյուների մասին, կկարողանան իրենց ջերմ մաղթանքներով և կարծիքներով հենց կայքում կիսվել բոլորի հետ:

Հետաքրքրե՞ց, ուրեմն դարձեք մեկ քայլ մոտ Ձեր երազանքի ռեստորանին:

 

Ռեստորանների համար


Ծանոթացեք ռեստորանների համար նախատեսված կայքերի սակագներին

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 

Մեր հասցեն`
0010, ՀՀ,
 ք. Երևան, Ամիրյան 10
 
 
 
 
Աշխատանքային ժամեր`
Երկ. - Ուրբ.` 9:00 - 18:00
Շաբ. -  Կիր.` 9:00 - 16:00

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մենք ոչ մի դեպքում չենք իրականացնում առցանց նախագծեր, որոնք քարոզում են բռնություն, միջէթնիկական ատելություն, պարունակում են քաղաքական ենթատեքստ, պոռնոգրաֆիկ, մարմնավաճառությանը և թմրամիջոցներին վերաբերող տեղեկատվություն, հակասում են գործող օրենքներին և նորմատիվ ակտերին:

Այժմ կայքը դիտում են 30 հյուր և անդամներ չկան:

Рейтинг@Mail.ru