Տուրիստական գործակալությունների համար

Տուրիստական գործակալությունների համար

Մեր օրերին դժվար է պատկերացնել հաջողակ տուրիստական գործակալության աշխատանքը առանց գրագետ կառուցված կայքի:

Եկեք տեսնենք, թե ինչու է տուրիստական գործակալությանը անհրաժեշտ կայք...

Իրականում պատճառներն ակնհայտ են:

Լինի դա արտաքին կամ ներքին զբոսաշրջություն, տուրիստական գործակալությունների հաճախորդներին մշտապես հետաքրքրում են իրենց առօրյայի մանրամասները` ինչով են ճանապարհորդելու, որ հյուրանոցում են գիշերելու, ինչ ռեստորաններում են ճաշելու, և, թերևս, ամենակարևորը` ինչ պատմամշակութային և գեղատեսիլ վայրեր են այցելելու:

Այդ ամբողջ տեղեկատվությունը մկնիկի մեկ հպումով կհայտնվի Ձեր հաճախորդների համակարգիչների էկրաններին:

Բայց սպասե՛ք, սա դեռ ամենը չէ...

Մենք կտեղադրենք Ձեր կայքում առցանց ամրագրման համակարգ, որի միջոցով Ձեր հաճախորդները հնարավորություն կունենան արագ և հեշտությամբ ձևակերպել իրենց պատվերները:

Եկեք վերանայենք տուրիստական գործակալությունների համար նախատեսված կայքերի առավելությունները.

  • Հյուրանոցային համալիրների և այլ ժամանակավոր օթևանների տեսականի: Տեղադրելով Ձեր կայքում առկա հյուրանոցների և այլ կացարանների մասին տեղեկատվություն (պատմություններ, պատկերներ, տեսահոլոկավներ)՝ մենք Հնարավորություն ենք ընձեռում հաճախորդներին պատկերացում կազմել ապագա հանգստի մասին:
  • Ամրապնդեք Ձեր ապրանքանիշը: Կազմակերպության մասին կայքում տեղեկատվություն տեղադրելով՝ հաճախորդները հնարավորություն են ստանում ծանոթանալ կազմակերպության պատմությանը, արժեքներին և գաղափարներին: Որպես հետևանք, բարձրանում է ծառայությունների հանդեպ հաճախորդների վստահությունը:
  • Թեժ առաջարկները՝ մեկ հպումով: Տուրիստական կազմակերպությունների վաճառքների կարևոր մասն են կազմում թեժ ուղևորությունները: Իհարկե, բոլորը կցանկանան չափազանց մատչելի գներով ճանապարհորդել, հանգստանալ լավագույն հյուրանոցներում, այցելել էթնիկական ռեստորաններ: Սակայն սա հաճախ մնում է միայն առաջարկ, քանի որ հաճախորդները պատշաճ չեն տեղեկացվում թեժ ուղևորությունների մասին: Տեղադրեք և մշտապես թարմացրեք կազմակերպության առաջարկները հենց կայքում: Բաց մի թողե՛ք վաճառքներ իրականացնելու հնարավորությունը:
  • Նախկին հաճախորդների կարծիքը տուրիստական բիզնեսում անչափ կարևոր է: Համաձայնվեք, որ դեմ չէիք լինի ծանոթանալ այն հարմարություններին, տեսարժան վայրերին և, առհասարակ, այն առօրյային, որը բացահայտել են նախկինում այդ նույն ծառայություններից օգտված հաճախորդները:

 

Տուրիստական գործակալությունների համար

 

Ծանոթացեք տուրիստական գործակալությունների համար նախատեսված կայքերի սակագներին

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 

Մեր հասցեն`
0010, ՀՀ,
 ք. Երևան, Ամիրյան 10
 
 
 
 
Աշխատանքային ժամեր`
Երկ. - Ուրբ.` 9:00 - 18:00
Շաբ. -  Կիր.` 9:00 - 16:00

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մենք ոչ մի դեպքում չենք իրականացնում առցանց նախագծեր, որոնք քարոզում են բռնություն, միջէթնիկական ատելություն, պարունակում են քաղաքական ենթատեքստ, պոռնոգրաֆիկ, մարմնավաճառությանը և թմրամիջոցներին վերաբերող տեղեկատվություն, հակասում են գործող օրենքներին և նորմատիվ ակտերին:

Այժմ կայքը դիտում են 48 հյուր և անդամներ չկան:

Рейтинг@Mail.ru