Կորպորատիվ ոճը տեսողական տարրերի համակարգված բնութագիրն է, որ Ձեզ թույլ է տալիս ներկայիս խիստ մրցակցային միջավայրում տարբերվել այլ կազմակերպություններից և գրավել Ձեր ուրույն տեղը , այսինքն՝ ունենալ անկրկնելի, ճանաչելի ապրանքանիշ:
Մեր դիզայներները և փորձառու մարքեթինգի մասնագետները կնախագծեն և Ձեզ կներկայացնեն հատուկ Ձեր կարիքների համար նախատեսված յուրօրինակ կորպորատիվ ոճ, որն ունակ կլինի շահավետ կողմից ընդգծել Ձեր գործունեության առավելությունները, փիլիսոփայությունը, արժեքներն ու մոտեցումները` առանձնացնելով Ձեզ մրցակիցներից և ճանաչելի դարձնելով հաճախորդների և գործընկերների շրջանում:
Որպես կանոն, հիմնական փափեթն իր մեջ ներառում է լոգոտիպը կամ ապրանքանիշը, տեքսի տեսակը, ֆիրմային գույնը, ֆիրմային տպագրական ոճը, այցեքարտերը, ֆիրմային բլանկները, ծրարները, նոթատետրերը և շատ ավելին, ինչպես նաև որոշ դիզայներական տարրեր, որոնք օգտագործվում են գովազդային, լայնամասշտաբ տպագրությունում և առաջխաղացման նյութերում:
Կորպորատիվ ոճը բոլոր ժամանակակից կազմակերպությունների առավել արդյունավետ և կարևոր մարքեթինգային գործիքներից մեկն է:
Մենք ոչ մի դեպքում չենք իրականացնում առցանց նախագծեր, որոնք քարոզում են բռնություն, միջէթնիկական ատելություն, պարունակում են քաղաքական ենթատեքստ, պոռնոգրաֆիկ, մարմնավաճառությանը և թմրամիջոցներին վերաբերող տեղեկատվություն, հակասում են գործող օրենքներին և նորմատիվ ակտերին: