Լոգոտիպը կամ, այլ կերպ ասած, ապրանքանիշը Ձեր կազմակերպության դեմքն է:
Ինչպես, օրինակ, հնարավոր չէ շփվել մարդու հետ, ով չունի երես, համագործակցությունը կազմակերպության հետ, որը չունի "դիմագծեր", նույնպես որոշակի բարդություններ է պարունակում:
Լոգոտիպը արտացոլում է կազմակերպության կորպորատիվ ոգին, փիլիսոփայությունը, մոտեցումներն ու արժեքները, նպաստում է կազմակերպության աշխատակիցների բարոյահոգեբանական և կորպորատիվ ընկալման մակարդակի ամրապնդմանը:
Մեր մասնագետները կուսումնասիրեն Ձեր կազմակերպության պատմությունը, գործունեության ոլորտը, Ձեր բիզնեսի պատվախնդրությունները և կառաջարկեն Ձեզ համահունչ լոգոտիպների տարբերակներ:
Մենք ոչ մի դեպքում չենք իրականացնում առցանց նախագծեր, որոնք քարոզում են բռնություն, միջէթնիկական ատելություն, պարունակում են քաղաքական ենթատեքստ, պոռնոգրաֆիկ, մարմնավաճառությանը և թմրամիջոցներին վերաբերող տեղեկատվություն, հակասում են գործող օրենքներին և նորմատիվ ակտերին: