Կարծիքներ

«ՄԱԼԻԿԱ ՓԵԼԵՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

 

543699 505814469477417 1544990453 n

«Մալիկա Փելես» հյուրանոցային համալիրը տարիներ շարունակ հարգանք է վայելում թե' Թուրքմենստանի բնակիչների, թե' արտասահմանյան հյուրերի շրջանում:

Մեզ հաջողվել է շահել այն մարդկանց վսըահությունը, ովքեր առանձնահատուկ սիրով են վերաբերվում  մեր աշխատասեր ազգի մշակույթին, ավանդույթներին և Թուրքմենստանի աննկարագրելի գեղատեսիլ վայրերին:

Մեր ազգը հայտնի է իր հյուրընկալությամբ և թանկագին հյուրերին ջերմությամբ ընդունելու ավանդույթով:  

Սակայն, չնայած բոլոր առավելություններին, մենք միշտ դժվարանում էինք կիսվել մեր ծառայությունների մասին տեղեկատվությամբ: Գովազդային արշավները ապահովում էին տեսանելիությունը միայն տեղական շուկայում, իսկ միջազգային գովազդային արշավները ծախսատար են և պահանջում են մշտական վերահսկողություն:

Որպես արդյունք, արտասահմանյան հյուրերը, ովքեր ցանկանում էին տեղեկանալ իրենց ճանապարհորդության մասին, ոչ մի հնարավորություն չունեին առցանց համարներ ամրագրելու կամ ծանոթանալու մեր ծառայություններին: Մեր հյուրերը նույնիսկ հնարավորություն չուներին պարզապես ծանոթանալու, թե ինչ պայմաններում են անցկացնելու իրենց օրերը Թուրքմենստանում:

Էլեկտրոնային փոստով շփումը չէր ապահովում տեղեկատվության համաչափ բաշխում բոլոր հաճախորդների միջև. որպես հետևանք այն իրականացվում էր մակերեսորեն:

Առաջացավ խիստ անհրաժեշտություն ապահովելու հյուրանոցային համալիրի ներկայությունը համացանցում` բարձր տեսանելիություն, տեղեկատվության մատչելիություն ապահովելու նպատակով:

Այդ մարտահրավերին դիմակայելու գործում իր անգնահատելի ավանդն ունեցավ «ՎեբՄենդի» կազմակերպությունը: Վերջինիս հմուտ մասնագետների բանիմաց աշխատանքի շնորհիվ թե' մեր հյուրանոցային համալիրի, թե' երկրի տեսարժան վայրերի մասին տեղեկատվությունը այժմ հասանելի է աշխարհի ցանկացած անկյունից:

Այսօր «Մալիկա Փելես» հյուրանոցային համալիրը շարունակում է իր գործունեությունը նոր մակարդակով` որդեգրելով հաճախորդների անհատական և որակյալ սպասարկման գաղափարախոսությունը: Այս գործում անգնահատելի է «ՎեբՄենդի» նախագծի մասնագետների ավանդը:

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 

Մեր հասցեն`
0010, ՀՀ,
 ք. Երևան, Ամիրյան 10
 
 
 
 
Աշխատանքային ժամեր`
Երկ. - Ուրբ.` 9:00 - 18:00
Շաբ. -  Կիր.` 9:00 - 16:00

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մենք ոչ մի դեպքում չենք իրականացնում առցանց նախագծեր, որոնք քարոզում են բռնություն, միջէթնիկական ատելություն, պարունակում են քաղաքական ենթատեքստ, պոռնոգրաֆիկ, մարմնավաճառությանը և թմրամիջոցներին վերաբերող տեղեկատվություն, հակասում են գործող օրենքներին և նորմատիվ ակտերին:

Այժմ կայքը դիտում են 5 հյուր և անդամներ չկան:

Рейтинг@Mail.ru